Ոստիկանության Էրեբունու բաժնում 56-ամյա Ստեփան Խ.-ն հաղորդում էր տվել, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտքի դռան փականը կոտրելով՝ Երեւանի Նոր Արեշի 50-րդ փողոցի թիվ 23/6 հասցեում գործող վուլկանացման կետից գողացել են 50 անվադող եւ անվահեծեր` պատճառելով 600.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ հունվարի 18-ին, ժամը 15.00-ին, գողություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել 24-ամյա Գեղամ Ս.-ն, ով ներկայացվել է քննչական բաժին եւ տվել խոստովանական ցուցմունք, որ գողությունը կատարել է իր ընկերներ`Ռաֆայել Բ.-ի եւ Գեւորգ Ե.-ի հետ:
Գողոնը մասամբ առգրավված է:
Ձեռնարկվում են միջոցառումներ Ռաֆայել Բ.-ին եւ Գեւորգ Ե.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Քննությունը շարունակվում է:




























