Մոսկվայի բորսայում դոլարի փոխարժեքն անցել է 80 ռուբլուց: Ամերիկյան արժույթի գինը հասել է 80,01 ռուբլու: Վերջին անգամ նման ցուցանիշ գրանցվել է 2014-ի դեկտեմբերին:

Եվրոյի փոխարժեքը հասել է 87,50 ռուբլու: Այս մասին են վկայում առեւտրային հարթակի տվյալները:

Ռուսաստանում հունվարի 21-ի համար դոլարի պաշտոնական փոխարժեք է սահմանվել 79,46 ռուբլին, իսկ եվրոյի համար՝ 87,03 ռուբլին:

Brent տեսակի նավթի գինը նվազել է հասնելով 27,82 դոլարի՝ մեկ բարելի դիմաց, հաղորդում է Lenta-ն: