ՀՀ Ազգային ժողովի Էթիկայի հարցերի ժամանակավոր հանձնաժողովը վարույթ է ընդունել Past.am էլեկտրոնային լրատվամիջոցի լրագրողի դիմումը, որին կից ներկայացված է 2 ԲՀԿ եւ 5 ՀՀԿ պատգամավորների՝ իրենց բացակա գործընկերների փոխարեն քվեարկելու վերաբերյալ հրապարակումները: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց հանձնաժողովի նախագահ Վահան Բաբայանը:
Վահան Բաբայանի խոսքով՝ ուրիշի փոխարեն քվեարկած պատգամավորներն են ԲՀԿ խմբակցությունից Բազմասեր Առաքելյանը, Արշակ Մխիթարյանը, իսկ ՀՀԿ խմբակցությունից՝ Սպարտակ Մելիքյանը, Կարեն Սարիբեկյանը, Սեյրան Սարոյանը Առաքել Մովսիսյանը եւ Համլետ Հարությունյանը:
«Դիմումն ընդունվել է վարույթ, որպեսզի քննվի արդյոք ուրիշի փոխարեն քվեարկելը այս դեպքում կանոնակարգի խախտում է, թե ոչ: Դիմումին կից ներկայացված են Past.am-ի հրապարակումների հղումները, որտեղ կան տեսանյութեր»,-ասաց Վահան Բաբայանը:
Ըստ Բաբայանի՝ դիմումի վերաբերյալ զեկույցով հանդես կգա «Ժառանգության» պատգամավոր Թեւան Պողոսյանը:




























