Քաղցկեղից մահացել է «Գառնիի Սուրիկի լավաշ» ՍՊԸ-ի սեփականատեր,  «Բանդայի» գործով պարագլուխ համարվող Արտուշ Հակոբյանի հայրը՝ Սուրիկ Հակոբյանը: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Արտուշ Հակոբյանի պաշտպան Հովիկ Արսենյանը:

Նշենք, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 26-ին «Բանդայի» պարագլուխ համարվող Արտուշ Հակոբյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման: