Հունվարի 19-ին, ժամը 08.00-ի սահմաններում, «ԿՎԶ» մակնիշի ավտոբուսը Արմավիր-Երեւան ճանապարհի 8-րդ կմ-ին մերկասառույցի պատճառով կողաշրջվել է ճանապարհի միջնամասում գտնվող կանաչապատ գոտու վրա:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով 8 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: