Ռուսական բիզնեսը «դիմակայեց» երկրում տնտեսական ճգնաժամին: Նման տեսակետ է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ «Ռուսաստանի հենարանները» համաժողովի «Փոքր բիզնես. Ազգային գաղափա՞ր» անվանումով հանդիպման ժամանա, հաղորդում է Gazeta-ն:

«Վերջին երկու տարիները բավական բարդ էին տնտեսության համար, օբյեկտիվ դժվարությունները անդրադարձան պրակտիկորեն բոլոր ոլորտների վրա: Բայց պետք է նշել, որ, ընդհանուր առմամբ, բիզնեսը դիմակայեց, այդ թվում փոքր բիզնեսը»,-ասել է Պուտինը:

Ավելին, ՌԴ նախագահը վստահ է, որ ռուբլու փլուզումը եւ փոխարժեքային տարբերությունը հրաշալի առիթ է, դրանից օգտվելու համար, քանի որ այն «նոր հնարավորություններ է բացում բիզնեսի առջեւ»: