Հայաստանում ուռուցքաբանական հիվանդությունների աճի մասին լուրերը բացահայտ սուտ են: Այդ մասին հունվարի 20-ին Կառավարության նիստի ժամանակ լրագրողներին հայտնել է Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ Հայաստանում ուռուցքաբանական հիվանդություններով հիվանդացությունն ավելի ցածր է, քան տարածաշրջանի մի շարք այլ երկրներում, նաեւ ԵՄ նոր անդամ երկրներում (որոնք անդամակցել են 2004 թ. հետո):

Այդ լուրերը կարող էին առաջանալ «Ավաստին» դեղամիջոցը Հայաստան ներկրելուց հետո, որը սահմանված կարգով բաշխվել է հանրապետության բուժհաստատություններին: