Ադրբեջանում բանտարկյալը հարձակվել է վերակացուի վրա եւ ծեծել նրան։ Ինչպես հայտնում է Report-ը, միջադեպը տեղի է ունեցել Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության №11 գաղութում։ 1992թ. ծնված Քամիլ Ֆարաջեւը բանտում ծեծել է կրտսեր պրապորշչիկ Քյանան Քերիմովին՝ ծնված 1985թ.։
Գործի առնչությամբ հարուցվել է քրեական գործ ՔՕ 221-րդ հոդվածի (խուլիգանություն) հատկանիշներով։ Հետաքննությունը շարունակվում է։




























