Արարատի մարզի Արտաշատ քաղաքի բժշկական կենտրոնում հունվարի 17-ին երկու ամսական երեխայի մահվան գործով նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

«Արտաշատ» բժշկական կենտրոնի տնօրեն Վարդան Հովհաննիսյանը NEWS.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ երեխան իրենց մոտ է տեղափոխվել արդեն մահացած վիճակում, մահվան պատճառները հայտնի չեն: