2015թ. Հայաստանի եկամուտների կրճատումը որեւէ կերպ չի անդրադարձել սոցիալական ծախսերի եւ աշխատավարձերի վրա։ Այս մասին հունվարի 20-ին կայացած Կառավարության նիստից հետո լրագրողներին ասել է ֆինանսների առաջին փոխնախարար Պավել Սաֆարյանը։
Նրա խոսքով՝ դա հաջողվել է բյուջետային աջակցության վարկերի շնորհիվ, ինչպես նաեւ բյուջեի ոչ սոցիալական ծախսերի օպտիմալացման հաշվին։ Պետական ծախսերի թերակատարումը կազմել է 80 մլրդ դրամ։ Սակայն տարվա ընթացքում Կառավարությունը 48 մլրդ դրամի վարկ է ներգրավել եւ տնտեսել է 4 մլրդ դրամ։
ՀՆԱ-ի նկատմամաբ պետական պարտքի հարաբերակցությունը կրիտիկական չէ։ Ակնկալվում է, որ մինչեւ 2016թ. վերջ այն 42.4 տոկոսից կդառնա ՀՆԱ մոտ ավորապես 48 տոկոսը։




























