Սիրիայում ՌԴ ռազմատիեզերական ուժերի օդանավերը մեկ օրում 16 մարտական թռիչք են իրականացրել Լաթաքիայի եւ Դեր Զորի նահանգներում գրոհայինների ենթակառուցվածքների օբյեկտների ուղղությամբ։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։
«Վատ եղանակային պայմանների պատճառով եւ խաղաղ բնակչության համար ռիսկից խուսափելու նպատակով մարտական խնդիրներն իրականացվել են միայն Լաթաքիայի եւ Դեր Զորի նահանգներում»,- ասել է նա։




























