Սյունիքի Լեռնաձոր գյուղի Բարիկավան թաղամասի թիվ 5 միջնակարգ դպրոցից համակարգիչներ են գողացել: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ հունվարի 20-ին անհայտ անձինք  պատուհանը կոտրելու միջոցով մուտք են գործել տնօրենի աշխատասենյակ եւ գողացել համակարգիչներ:

Դպրոցի տնօրինությունը դիմել է իրավապահներին: Միջոցառումներ են ձեռնարկվում հանցագործներին հայտնաբերելու ուղղությամբ: