Գյումրիի Մուշ թաղամասի Պ. Սեւակ փողոցի շենքերից մեկի բնակարանում հունվարի 20-ին հայտնաբերվել է տարեց թոշակառուի դին: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ դին հայտնաբերվել է տան խոհանոցում` կախված վիճակում:
Նախնական տեղեկություններով` 80-ամյա թոշակառուն ինքնասպանություն է գործել: Հանգամանքները պարզվում են:




























