Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 22-ամյա Սիսակ Ե.-ին եւ 28-ամյա Վլադիմիր Մ.-ին:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ Սիսակ Ե.-ն, Վլադիմիր Մ.-ն, 22-ամյա Կարեն Ա.-ն եւ ոմն Մոսո հունվարի 16-ին, ժամը 02.00-ի սահմաններում, տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտքի դուռը բացելով` մտել են 29-ամյա Էդգար Օ.-ին պատկանող, Օգոստոսի 23-ի փողոցի թիվ 111 հասցեում գտնվող տոնավաճառի տաղավարներից մեկը եւ գողացել տղամարդու եւ կանացի կոշիկներ` պատճառելով մոտ 2.000.000 դրամի նյութական վնաս:

Գողոնը մասամբ առգրավված է:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Մոսոն 20-ամյա Մեսրոպ Հ.-ն է, ով հունվարի 19-ին, ժամը 15.30-ին, ներկայացել է բաժին, իսկ Կարեն Ա.-ն ժամը 16.10-ին բերման է ենթարկվել:

Մեսրոպ Հ.-ն եւ Կարեն Ա.-ն ձերբակալված են:

Քննությունը շարունակվում է: