ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարում է երաժշտական, թատերական միջոցառումների, կինոնախագծերի, ցուցահանդեսների և այլ մշակութային նախագծերի իրականացման մրցույթ` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին:
Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հայտերը կարող են ներկայացվել 2016 թվականի փետրվարի 10-ից մինչև մարտի 20-ը` ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ընդհանուր բաժին:
Մրցույթի արդյունքները կամփոփվեն մինչև 2016 թվականի ապրիլի 10-ը:




























