Երեւանում այսօր՝ հունվարի 21-ին, դանակահարություն է տեղի ունեցել: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:

Դանակահարվածը Գարեգին Սաթումյանն է, նա տեղափոխվել է Երեւանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր: Այստեղից մեզ հայտնեցին, որ երիտասարդը գտնվում է Վերակենդանացման բաժանմունքում, վիճակը ծանր է:

«Մի քանի տեղից դանակի հարված է ստացել, վիրահատվել է, այժմ ծանր վիճակում է»,- հայտնեցին հիվանդանոցից:

Ըստ Shamshyan.com-ի՝ դանակահարվածը Մոսկովյան փողոցում գտնվող «Արտաշի մոտ» ռեստորանի մասնաճյուղի գանձապահն է: