«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները Լիբիայի հյուսիս-արեւելքում հարձակվել են Ռաս-Լանուֆ նավթի տերմինալի վրա։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Sky News Arabia հեռուստաալիքը։ Ըստ առկա տեղեկությունների՝ իսլամիստները գրոհել են մասնավորապես Harouge Oil Cooperation նավթային ընկերության Լիբիայի կենտրոնական գրասենյակը։

Չնայած Լիբիայում ԻՊ-ի դեմ կառավարական ԶՈւ գործողություններին եւ ավիահարվածներին՝ գրոհայինները շարունակում են նոր տարածքներ գրավել՝ ընդհուպ հասնելով Սիրթի ծոցի «նավթային մահիկին», որտեղ Ռաս-Լանուֆ-ից բացի, կա նաեւ ածխաջրածնի արտահանման 2 խոշոր տերմինալ։