ՀՅԴ-ն ճարահատյալ է իշխանության հետ կոալիցիա կազմում, որ դուրս չմնա քաղաքական կյանքից: Այս մասին այսօր` հունվարի 21-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:

«ՀՅԴ-ն ստիպված շեղվում է իր սկզբունքներից, որպեսզի կարողանա մասնակիորեն իրացնի իր ծրագրային դրույթները»,- նշեց Արշակյանը: 

Նախկին պատգամավորի կարծիքով՝ ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի ձեւավորումն արհեստական է եւ օրակարգից դուրս. «ՀՅԴ-ն ոնց որ գնա հարբեցողությամբ զբաղվի, որպեսզի իր երեխաներին չդաստիարակի, ինչ-որ բան անի, որպեսզի իշխանության մաս կազմի, բայց այս գործընթացը քաղաքական չէ»:

Անդրադառնալով 2017թ. կայանալիք խորհրդարանական ընտրություններին` Արշակյանը կանխատեսեց, որ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը կհամագործակցեն նախընտրական քարոզարշավին, իսկ ՀՅԴ-ի մասնակցությունն անբնական կլինի: