Կրեմլում ռուբլու գործող դինամիկան տապալում չեն համարում։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ես չէի օգտագործի «փլուզում» բառը։ Փոխարժեքն իրոք փոխվում է, սակայն դա դեռ փլուզում չէ»,- ասել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։

Պեսկովի խոսքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ազգային արժույթի փոխարժեքի հարցով առանձին խորհրդակցություններ չի պլանավորում։