Հայաստանը տնտեսությունը զարգացնելու նպատակով պետք է իր քաղաքական վեկտորները ուղղի ոչ միայն դեպի Հյուսիս, այլեւ Արեւմուտք: Այս մասին այսօր՝ հունվարի 21-ին, լրագրողների հետ հանդիպմանը ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը՝ անդրադառնալով 2016թ. սպասվող հասարակական-քաղաքական խնդիրներին:
«Ելնելով աշխարհաքաղաքական իրադրությունից, Ռուսաստան-Արեւմուտք հարաբերություններից, այս երկրների հետ սերտ հարաբերությունների մեջ գտնվող երկրների տնտեսությունը տուժում է, այդ թվում եւ Հայաստանի: Որպեսզի 2016թ. հնարավորինս քիչ տնտեսական կորուստներ ունենանք, պետք է բազմավեկտոր քաղաքականություն վարենք»,-ասաց պատգամավորը:
Մկրտիչ Մինասյանը նշեց, որ անհրաժեշտ է նաեւ զարգացնել տնտեսության նոր ուղղություններ, ինչի հնարավորությունը, ըստ նրա, Հայաստանը ունի:
«Մենք ունենք հումք, ստորգետնյա հարստություններ, հանքային ջրեր, քարեր, գյուղատնտեսություն, տնտեսական վերլուծաբաններ, կրծում եմ որ կարող ենք մեր տնտեսությունը առավել անխոցելի դարձնել»,-ասաց պատգամավորը:




























