Քաղաքական բոլոր առողջ ուժերը պետք է միաբանվեն երկրի առջեւ ծառացած խնդիրները լուծելու համար: Այս մասին այսօր՝ հունվարի 22-ին, լրագրողների հետ հանդիպման նշեց ԱԺ ՀՀԿ պատգամավոր Մկրտիչ Մինասյանը՝ անդրադառնալով ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն իշխանություն ձեւավորելու հեռանկարներին:

«Լինեն դաշնակները, թե ուրիշներ, մեր դռները միշտ էլ բաց են բոլոր ցանկացողների համար: Մենք ողջունում ենք նրանց, ովքեր պատրաստ են մեր երկրի առջեւ ծառացած խնդիրները լուծելու համար»,-ասաց պատգամավորը:

Մկրտիչ Մինասյանը մտահոգություն չհայտնեց, թե «բաց դռների» պատճառով ՀՀԿ-ն կարող է որոշ պորտֆելներ զիջել ՀՅԴ-ին:

«Թող վերցնեն մեր պորտֆելները, ոչինչ, մենք պատասխանատվություն ենք կրել ոչ միայն մեր, այլեւ 17 այլ պորտֆելների համար»,-ասաց պատգամավորը: