Ադրբեջանում վերացել է ֆրանսիական «Technip Maritime Overseas LTD» ընկերության ներկայացուցչությունը, հաղորդում է Trend-ը՝ վկայակոչելով Հարկերի նախարարության տպագիր մարմին «Vergiler» թերթը:

Ֆրանսիական այդ ընկերությունը զբաղվում է նավթային սարքավորումների վերամշակմամբ, խողովակաշարերի կառուցմամբ: Ընկերությունը Բաքվում իր ներկայացուցչությունը բացել է 1993 թվականին: