Թուրքիայում մահացել է խոշորագույն հոլիդինգներից «Քոչ» հոլդինգի նախագահ Մուսաթաֆա Քոչը։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ամենահարուստ գործարար Մուսթաֆա Քոչը հունվարի 21-ին տանը սրտի կաթված է ստացել։ Նրան ուղղաթիռով տեղափոխել են Ամերիկյան հիվանդանոց, որտեղ էլ նա մահացել է։

Ամերիկյան հիվանդանոցի ղեկավարությունը հայտարարություն է տարածել, որ ամեն ինչ արվել է փրկելու Մուսթաֆա Քոչի կյանքը, սակայն իրենց չի հաջողվել։

«Քոչ» հոլդինգը աշխարհի խոշորագույն հոլդինգներից մեկն է համարվում։ Թուրքիայում հոլդինգի կազմում գտնվող ձեռնարկություններում 80 հազար մարդ է աշխատում։