Հունվարի 20-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհի 8-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ-270 S 222» եւ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ «ՎԱԶ-2106»-ի վարորդը եւ 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ ուղեւորներից` 27-ամյա Սեյրան Նազարյանը մահացել է:

Կատարվում է քննություն: