Կերի ու դեղորայքի թանկացման հետեւանքով Ադրբեջանում 2015 թ. կրճատվել է ձվի արտադրությունը, այս մասին «Ինտերֆաքս-Ադրբեջան» գործակալությանը հայտնել են երկրի պետական վիճակագրական կոմիտեից:
Ադրբեջանում 2015 թ. արտադրվել էր 1 մլրդ 538.6 մլն ձու, ինչը 2014 թ. ցուցանիշից 1.5 տոկոսով քիչ է: «Կերի ու դեղորայքի թանկացման հետեւանքով խոշոր թռչնաբուծական ֆաբրիկաները սկսել են վաճառել ծեր հավերին ու գնել երիտասարդ թռչուններ, ձեռնարկություններից մի քանիսն էլ անցել են մսագործական ուղղության: Դրա հետեւանքով կրճատվել են ձվի արտադրության ծավալները»,- պարզաբանել են կոմիտեից:



























