ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը սույն թվականի հունվարի 20-ին հրաման է ստորագրել 2016 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության ջրային տարածքներում որսի չափաքանակները սահմանելու մասին:

Հրամանում մասնավորապես ասվում է, որ համաձայն «Որսի եւ որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի՝

1. Հայաստանի Հանրապետության ջրային տարածքներում 2016 թվականի ընթացքում  սահմանել որսի հետեւյալ չափաքանակները.

1) Կարաս` մինչեւ 100 տոննա,

2) Ծածան` մինչեւ 100 տոննա,

3) Խեցգետին` մինչեւ 3600 տոննա:

2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության պետին` կենդանական պաշարների օգտագործման մասին պայմանագրերի կնքման գործընթացը կազմակերպելիս առաջնորդվել սույն հրամանի 1-ին կետում նշված չափաքանակներով:

3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության     աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության պետին`

 1) սահմանված կարգով իրականացնել Հայաստանի Հանրապետության ջրային տարածքներում արդյունագործական ձկնորսության նկատմամբ վերահսկողություն` անհրաժեշտության դեպքում ներգրավելով ՀՀ  բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության աշխատակիցներին.

2) ուժեղացնել վերահսկողությունն իշխանի, կողակի եւ սիգի ապoրինի որսի եւ վաճառքի կանխարգելման ուղղությամբ` համագործակցելով Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների հետ: