Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության գլխավոր շենքում միջադեպ է կատարվել: Ինչպես հայտնում է Minval.az-ը, միջադեպը կատարվել էր մի քանի օր առաջ՝ ծառայության աշխատակիցների հետ զորավարժությունների անցկացման ընթացքում:

Ծառայության բաժնի ղեկավար, գնդապետ-լեյտենանտ Մուստաֆաեւի ղեկավարությամբ անցնող զորավարժությունների ընթացքում ձեռքի նռնակ էր պայթել: Մուստաֆաեւին դեմքի այրվածքներով տեղափոխել են Պետական անվտանգության ծառայության հոսպիտալ: