Երեւանում այսօր՝ հունվարի 21-ին, «Արտաշի մոտ» ռեստորանի գանձապահին դանակահարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ քրգործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2016թ. հունվարի 21-ին դանակահարություն է տեղի ունեցել Երեւանի Մոսկովյան փողոցում գտնվող «Արտաշի մոտ» ռեստորանի մոտ, հիվանդանոց է տեղափոխվել ռեստորանի գանձապահ Գարեգին Սաթումյանը:
Սաթումյանը վիրահատվել է, վիճակը ծանր է:
Ռեստորանի աշխատակիցների խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել ժամը 01:00-ի սահմաններում: Գանձապահ Գարեգին Սաթումյանն այդ ժամանակ աշխատանքի մեջ է եղել, սակայն աշխատակիցների տեղեկություններով, դանակահարությունն առնչություն չունի գանձապահի աշխատանքի հետ:




























