2015թ. բնակչության շրջանում էլեկտրաէներգիայի սպառումը 3 տոկոսով պակասել է։ Այս մասին հունվարի 21-ին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը։
Եթե 2014թ. սպառման ծավալը կազմում էր 1 մլրդ 933 մլն կՎտ/ժ, ապա 2015թ.՝ 1 մլրդ 873 մլն։
3 տոկոսով պակասել է նաեւ բյուջետային կազմակերպությունների սպառումը։ Իսկ արդյունաբերությունը մոտ 7.9 տոկոսով ավելի շատ էլեկտրաէներգիա է սպառել հիմնականում Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի հաշվին։
Պակասել է նաեւ տրանսպորտի, ոռոգման եւ խմելու ջրի համակարգի համար էլեկտրաէներգիայի սպառումը (8.6 եւ 4 տոկոս համապատասխանաբար)։



























