Բյուրեղավանի Glass World Company շշերի գործարանի շուրջ 150 աշխատակից, որոնք պահանջում են իրենց 4-5 ամսվա չստացած աշխատավարձը, պատրաստվում են բողոքի ակցիա անցկացնել Բաղրամյան 26-ի դիմաց:  NEWS.am-ի հետ  զրույցում Glass World Company-ի աշխատակիցներից տիկին Անահիտը նշեց, որ գործարանի տնօրենը աշխատակիցներին խոստացել էր մինչեւ 2015թ. դեկտեմբերի 15-ը վճարել  մի քանի ամսվա կուտակված աշխատավարձը, սակայն մինչեւ հիմաոչ մի գումար չեն ստացել:

«Երեկ էլ հավաքվեցինք, գնացիք գործարանի դիմաց, ակցիա անցկացրինք, բայց ոչինչ չփոխվեց, ոչ ոք մեզ էլի նորմալ պատասխան չտվեց: Եթե մինչեւ փետրվարի 1-ը մեզ աշխատավարձ չտան, գնալու ենք նախագահականի դիմաց ակցիա անելու»,-ասաց տիկին Անահիտը:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ  Glass World Company ընկերության աշխատակիցները գործարանի դիմաց պարբերաբար բողոքի ակցիաներ են անցկացնում՝ իրենց աշխատավարձերի վճարման պահանջով: