2015-ին Հայաստանի բնակչությունը 4 տոկոսով ավելի շատ գազ է սպառել: Այդ մասին այսօր՝ հունվարի 21-ին, լրագրողներին հայտնել է Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը` ամփոփելով 2015-ի արդյունքները:
Ընդհանուր առմամբ հանրապետությունում սպառումը նվազել է 122 մլն խմ-ով:
Բնակչությունը 536 մլն խմ գազ է օգտագործել՝ 2014 թվականի 516-ի համեմատ: Արդյունաբերությունը սպառել է 20 տոկոսով կամ 49 մլն խմ-ով պակաս, ավտոլցակայանները` 5 տոկոսով կամ 2,5 մլն-ով պակաս:
Ռուսաստանից ներմուծվել է 1 մլրդ 920 մլն խմ, Իրանից` 371 մլն (Երեւանի ՋԷԿ-ի աշխատանքի համար): Ռուսաստանից ներմուծումը կրճատվել է 140 մլն-ով կամ 6,8 տոկոսով:
Տեխնոլոգիական կորուստները կազմել են մոտ 141,7 մլն խմ:




























