Բաքվում դպրոցում ուսուցչուհու են ծեծել: Դեպքը տեղի է ունեցել ադրբեջանական մայրաքաղաքի թիվ 64 դպրոցում:
Պարզվել է, որ անգլերենի ուսուցչուհի Խուրաման Գուլիեւային հարվածել է 9-րդ դասարանի աշակերտուհիներից մեկի մայրը: Պատճառը դասի ժամանակ աղջկան արված նկատողությունն է: Դժգոհ մայրը որոշել է ինքնուրույն հաշվեհարդար տեսնել Գուլիեւայի հետ:
Մարմնական վնասվածք հասցնելու փաստով Գուլիեւան դիմել է իրավապահ մարմիներին: Փաստի առիթով քննություն է տարվում:




























