Կահիրեի Ալ-Ազհարի համալսարանի կին պրոֆեսոր Սուադ Սալիհը Al Hayat TV-ի հետ հարցազրույցում հայտարարել է, թե պատերազմի ժամանակ մուսուլման տղամարդիկ գերի ընկած ոչ մուսուլման կանանց նվաստացնելու նպատակով կարող են նրանց բռնաբարել։

Թուրքական Nokta պարբերականի փոխանցմամբ՝ Սուադ Սալիհը, նշելով, թե ստրկությունը մինչ իսլամի հայտնվելն է եղել, պնդել է, թե իսլամը կանոնակարգում է ստրկությունը։  Նա շեշտել է, թե պատերազմի պայմաններում թշնամու կանանց գերի չվերցնելու դեպքում հնարավոր չէ հաղթել։ «Այդ կանանց նվաստացնելու համար նրանք կարող են դառնալ ինչ որ հրամանատարի կամ որեւէ մուսուլմանի «ապրանքը» եւ նրանց հետ կարելի է սեռական հարաբերություն ունենալ»,-ասել է կին պրոֆեսորը։