Օսմանյան սուլթանները ալկոհոլ օգտագործում էին, իսկԱբդուլ Համիդ սուլթանն իր եղբոր՝ Վահդեթին սուլթանի հետ էր խմում։ Նման հայտարարություն է արել թուրք հայտնի պատմաբան Իլբեր Օրթայլըն։
Թուրքական Haberturk-ի եթերում Իլբեր Օրթայլըն պատասխանել է Օսմանյան սուլթանների կողմից խմիչք օգտագործելու հետ կապված հարցին՝ շեշտելով, թե նույնիսկ Ֆաթիհ Մեհմեդ սուլթանն է խմել։ «Ալկոհոլ օգտագործող շատ սուլթաններ են եղել։ Պատահել է, որ դադարեցրել են խմելը։ Իսկ սուլթան Բայազետը նույնիսկ թմրանյութ էր օգտագործում։ Այն ժամանակ թմրանյութն ավելի շատ էին օգտագործում»,-ասել է թուրք պատմաբանը։




























