Գյումրիում Ավետիսյանների սպանության գործով դատական նիստի մեկնարկը նորից ձգձգվում է։

Հունվարի 22-ի կեսօրին նշանակած դատական նիստը ժամը 12։25-ի դրությամբ դեռ չի սկսվել։ Ամբաստանյալ Վալերի Պերմյակովը դեռ դատարանի դահլիճում չէ։

Նշենք, որ հունվարի 18-ին նախորդ դատական նիստը նույնպես սկսվել էր ուշացումով։

Հիշեցնենք, որ դատարանի վճռով նիստն ընթանալու է ուրբաթ օրերին։