Կասկած չկա, որ Էրդողանն է քրդերի դեմ հարձակումների հրահանգ տալիս, ճնշումներ իրականացնում։ Նման հայտարարություն է արել ամերիկացի հայտնի փիլիսոփա, լեզվաբան Նոամ Չոմսկին։

Թուրքական T24.com կայքի փոխանցմամբ՝ Նոամ Չոմսկին, ով ստորագրել էր թուրք եւ արատասհամվի գիտնականների կողմից Թուրքիայում խաղաղության կոչի տեքստի տակ, խիստ քննադատության է ենթարկել Էրդողանին, ով դատական հետապնդումներ է սկսել այդ գիտնականների դեմ։

«Կասկած չկա, որ Էրդողանն է քրդերի դեմ հարձակումների հրահանգ տալիս, ճնշումներ իրականացնում։ Դուք սրա անունն ինչ ուզում եք դրեք, բայց ես նրան կասեմ մարդասպան։ Իհարկե, մարդասպան։ Խոսք է գնում ծայրահեղ ավտորիտար ռեժիմի մասին»,-ասել է Նաոմ Չոմսկին։