Ստամբուլի Քյուչուքչեքմեջե թաղամասում անծանոթ անձը կամ անձիք տարբեր գույներով ներկել են թափառական շներին։

Թուրքական Cumhuriyet պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայի կենդանիների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները ահազանգել են, որ Ստամբուլի Քյուչուքչեքմեջեում քաղաքացիները նկատել են մեծ թվով ներկված շների։

Նշվում է, թե հայտնի չէ, թե ովքեր ու ինչ նպատակով են տարբեր գույներով ներկել շներին։