ՌԴ Հասարակական կարծիքի հիմնադրամը պարզել է, թե ինչպես են ռուսաստանցիներն օգտվում սոցիալական ցանցերից։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են հիմնադրամի կայքում։ Հարցմանը մասնակցել է Ռուսաստանի 53 սուբյեկտների 1000 ներկայացուցիչ։ Հիմնադրամը մասնակիցներին բաժանել է տարբեր խմբերի՝ ըստ տարիքի, կրթության, եկամտի եւ բնակության վայրի։

Պարզվել է, որ «ՎԿոնտակտե» ցանցը ամենահանրահայտն է 18-29 տարեկան, առանց ամենամսյա կայուն եկամտի եւ ավելի քան 20 հազար ռուբլի եկամուտ ունեցող, ինչպես նաեւ խոշոր քաղաքներում բնակվողների շրջանում։ «Օդնոկլասսնիկի» կայքը նախընտրում են 30 տարեկանից բարձր, 8-20 հազար ռուբլի եկամուտ ունեցող, փոքր քաղաքներում եւ գյուղերում բնակվողները, փոխանցում է Gazeta-ն։

Բոլոր սոցիալական խմբերի օգտատերերը նշել են, որ առանձնապես նախապատվություն չեն տալիս Facebook-ին։ Այն կայուն ժողովրդականություն է վայելում հիմնականում Մոսկվայում եւ ավելի քան 30 հազար եկամուտ ունեցողների մոտ։