Ռազմավիրական ճանապարհը փակ է Վրաստանում վատ եղանակային պայմանների պատճառով։ Այս մասին հունվարի 29-ին հայտնել է Հյուսիսային Օսիայի ԱԻՆ գլխավոր վարչության մամուլի ծառայությունը։ «Վրաստանում եղանակային պայմանների վատթարացման կապակցությամբ հնարավոր չէ ապահովել փոխադրամիջոցների անվտանգ երթեւեկությունը։ Վրաստանի սահմանապահ ոստիկանության հանձնարարությամբ մինչեւ հատուկ կարգադրություն ստանալն արգելված է տարանցիկ ավտոմեքենաների երթեւեկությունը Վլադիկավկազ քաղաքի հատվածում՝ Լարս բնակավայրից դեպի ՌԴ»,- ասված է հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Վերին Լարսում ջեռուցման կետ է կազմակերպվել։




























