Այծ Տիմուրը, որն ընկերացել էր Ամուր վագրի հետ, առաջադրվելու է որպես Պետդումայի պատգամավոր՝ Հեռավորարեւելյան դաշնային օկրուգից: Նման որոշում, ինչպես հայտնում է LifeNews –ը, կայացրել է Դմիտրի Մեզենցեւը՝ Պրիմորյայի սաֆարի պարկի տնօրենը, որտեղ ապրում են Ամուրն ու Տիմուրը:
Կճղակավորը ընտրություններին մասնակցելու է որպես ինքնաառաջադրված թեկնածու: «Ես իհարկե հասկանում եմ, որ Տիմուրից շատ օգուտ չի լինի: Բայց ներկայիս պատգամավորներից էլ շատ օգուտ չկա: Փոխարենը Տիմուրից շատ ավելի քիչ վնաս կլինի: Նա չի ստում, չի գողանում,չի շատախոսում»,- նշել է Մեզենցեւը:
Նա նաեւ համարում է, որ լինելով պատգամավոր, այծը կկարողանա ֆիզիկապես մասնակցել քվեարկություններին. «Պոչը դեպի ներքեւ նշանակում է «կողմ», իսկ դեպի ներքեւ՝ «դեմ»,գետնին զուգահեռ՝ ձեռնպահ: Պատգամավորները պատասխանատու չեն իրենց որոշումների համար: Տիմուրը նույնպես պատասխանատու չէ իր արարքների հետեւանքների համար: Նա շատ հարմար ընկերակցություն կկազմի պատգամավորներին համար»,- հավելել է տնօրենը:




























