Երեկ Աֆղանստանում տեղի ունեցած հերթական ահաբեկչության արդյունքում, ըստ վերջին տվյալների, զոհվել է 41 մարդ, վիրավորվել 70-ից ավելի տեղի բնակիչ:
Հիշեցնենք, որ ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ, ճապոնական շինարարական կազմակերպությանը հարակից տարածքում միաժամանակ պայթել էին մի քանի ավտոմեքենա: «Նրանք կրկին սպանում են երեխաների, կանանց, անմեղ աֆղանների, նրանք մարդ չեն, այլ կենդանիներ»,-"Ասոշիեյթիդ պրեսս"-ին ասել է տեղի ոստիկանության պետի տեղեկալ Մոհամեդ Շեր Շախը:




























