Տիմուր այծը եւ Ամուր վագրը հունվարի վերջին տեղի ունեցած միջադեպի պատճառով այլեւս միասին չեն ապրելու, սակայն արգելապատնեշի տարբեր կողմերից կարող են տեսնել իրար։ Այս մասին ասված է Պրիմորիեի երկրամասի կայքում։
«Ապաքինվելուց հետո Տիմուրին կտեղավորեն Ամուրի այգու հակառակ կողմում տեղադրված մեծ այգում։ Ամուրն ու Տիմուրը կարող են շփվել արգելապատնեշի տարբեր կողմերից»,- գրել է կենդանաբանական այգու տնօրեն Դմիտրի Մեզենցեւը։
Նա նշել է, որ Տիմուրը միայնակ չի լինելու։ Այս պահին նրա համար էգ այծ են փնտրում, փոխանցում է Gazeta-ն։




























