ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 5-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը: Դժվարանցանելի են Գեղարոտ-Ծիլքար, Սպիտակ-Խնկոյան, Սոթք-Քարվաճառ եւ Ուրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհները:

Ապարան-Ծիլքար եւ Գորիս-Սիսիան ավտոճանապարհներին եւ Վարդենյաց լեռնանցքում առկա է մերկասառույց:

ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ:

ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթեւեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: