Երեւանում արտակարգ պատահար է տեղի ունեցել: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ փետրվարի 13-ին մանկական սրճարանում 11-ամյա տղա է ընկել երկրորդ հարկից:

Տղան մասնակցել է ընկերոջ ծննդյան տոնին, սրճարանի սրահում վազվելու ժամանակ անզգույշ է եղել ու ընկել:

Նրան ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց: