Սեպտեմբերի 22-ին, ժամը 15-ին Երեւանի «Կոնգրես» հյուրանոցում կմեկնարկի «Մասնագիտական կրթության որակի ապահովման առկա խնդիրները եւ զարգացման հեռանկարները ՀՀ-ում» խորագրով երկօրյա համաժողովը, որը կազմակերպել է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը (ՈԱԱԿ): Կքննարկվեն մասնագիտական կրթության որակի ապահովման՝ ուսումնական հաստատությունների հավատարմագրման նոր համակարգի մոտեցումները, չափորոշիչներն ու չափանիշները։
Համաժողովի մասնակիցներին կողջունի Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:





























