Բաքվում արգելել են կենդանության օրոք գերեզմանատանը տարածք գնել: Այս մասին գրել է «Vzglyad.az»-ն՝ վկայակոչելով քաղաքացիական ծառայությունների կենտրոնի գլխավոր ինժեներ Սաբիր Հասանովին:
«Նախկինում մարդիկ կարող էին կենդանության օրոք գերեզմանատանը տարածք ձեռք բերել հուղարկավորության համար: Հիմա դա արգելվել է: Եթե ինչ-որ մեկը ցանկանում է հարազատների կողքին ազատ տարածք պահել, մենք հաշվի ենք առնում խնդրանքը: Բայց կենդանության օրոք գերեզմանատանը տարածք ձեռք բերելու դիմումները չեն դիտարկվում»,- ասել է Հասանովը:





























