1998–2012 թվականներին Կիպրոսը, Իսրայելը, Հորդանանը, Լիբանանը, Պաղեստինը, Սիրիան եւ Թուրքիան ընդգրկած երաշտը վերջին ինը հարյուրամյակի ընթացքում ամենասարսափելին էր: Այդ մասին հայտնում են NASA-ի կայքում տեղադրված հետազոտությունները:

Երաշտի մոնիտորինգը մաս է կազմում NASA-ի ընթացիկ աշխատանքի, որն ուղղված է կլիմայի համակարգչային մոդելների բարելավմանը:  Գիտնականները վերստեղծել են  միջերկրածովյան երաշտի պատմությունը` հասկանալու, թե տարածաշրջանում ինչպես է փոխվում կլիման եւ ինչն է պայմանավորում ջրի միգրացիան: Նուրբ օղակները չորային տարիներն են մատնանշում, իսկ հաստ օղակները մատնանշում են այն տարիները, որոնց ընթացքում ջուրն առատ է եղել:  Գիտական խումբը օրինաչափություններ է հայտնաբերել նաեւ երաշտի աշխարհագրական բաշխվածության մեջ` եւս մեկ անգամ ուշադրություն դարձնելով կլիմայի վրա գլոբալ տաքացման կործանարար ազդեցությանը, տեղեկացնում է Gazeta-ն:

Գիտնականները ծառերի օղակներն օգտագործել են` հասկանալու, թե անցյալում որքան հաճախակի եւ լուրջ էին երաշտները միջերկրածովյան տարածաշրջանում: Աշխատանքի ընթացքում  հետազոտվել են մեռած եւ կենդանի ծառերի օղակները Հյուսիսային Աֆրիկայում, Հունաստանում, Լիբանանում, Սիրիայում եւ   Թուրքիայում:  Համադրվելով Իսպանիայի, Հարավային Ֆրանսիայի եւ Իտալիայի ծառերի տարեկան օղակների մասին առկա տվյալների հետ`  այդ տվյալներն օգտագործվել են` վերստեղծելու երաշտի աշխարհագրական բաշխումը վերջին հազարամյակն ընդգրկող ժամանակաշրջանի ընթացքում: Արդյունքները հրապարակման են ընդունվել Ամերիկայան երկրաֆիզիկական ընկերակցության    Journal of Geophysical Research-Atmospheres ամսագրում: 

Ծառերի օղակների վերաբերյալ տվյալները հրաշալիորեն համադրվում են վերջին հազարամյակի ընթացքում ստեղծված պատմական փաստաթղթերի հետ: Արեւելյան Միջերկրածովյան շրջանում 1998–2012 թվականների երաշտը 50 տոկոսով ավելի խիստ է եղել, քան վերջին 500 տարվա ընթացքում ամենաերաշտային ժամանակաշրջաններինը, եւ   10–20 տոկոսով ավելի խիստ, քան վերջին   900 տարվա ընթացքում դրան նախորդած ամենախիստ երաշտը: