ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 21-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը եւ Վարդենյաց լեռնանցքը փակ են:

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, Սյունիքի մարզի ավտոճանապարհները եւ Տիգրանաշենի ոլորանները:

Սյունիքի մարզում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Արագածոտնի, Շիրակի եւ Լոռու մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: