Սոցցանցերի օգտատերերը սկսել են աջակցություն հայտնել Բրյուսելի ահաբեկչությունների զոհերին՝ Instagram-ում, Facebook-ում եւ Twitter-ում Բելգիայի խոհարարական խորհրդանիշ համարվող կարտոֆիլ ֆրիի լուսանկարներ հրապարակելով:
Ահաբեկիչներին հասցեգրված կոլաժներում ֆրին պատկերված է անպարկեշտ ժեստով եւ հաճախ՝ բելգիական դրոշի ֆոնին: Այս մասին գրում է lenta-ն՝ վկայակոչելով Tech Insider-ը:
Ավելի վաղ սոցցանցերում տարածվել էին #PrayForBrussels եւ #jesuisbrussels հեշթեգերը:
Հիշեցնենք, որ մարտի 22-ին Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում ահաբեկչություններ են իրականացվել օդանավակայանում եւ մետրոյի կայարաններից մեկում: Պայթյունների հետեւանքով ավելի քան 30 մարդ է զոհվել, ավելի քան 230 վիրավոր կա:






























