Ահաբեկչական հարձակումների օրը բելգիացի տաքսիտները ուղեւորներից 300-ական եվրո էին վերցնում, գրում է La Derniere Heure–ը:
Ինչպես պարբերականին պատմել են Շարլերուա օդանավակայանի աշխատակազմի ներկայացուցիչները, այն ուղեւորները, ում չվերթները այնտեղ էին տեղափոխվել Բրյուսելի մյուս օդանավակայանում ահաբեկչական հարձակումների պատճառով, պարզապես այլընտրանք չունեին, քանի որ ամբողջ հասարակական տրանսպորտն այդ օրը կաթվածահար էր:
«Մենք բազմաթիվ դժգոհություններ ենք ստացել ուղեւորներից, որոնցից տաքսիստները մեկ կիլոմետրի դիմաց 5 եվրո էին վերցնում»,- հայտնել է օդանավակայանի տնօրեն Ժան- Ժակ Կլոկեն:
Օդանավակայանի աշխատակազմի ղեկավար Լորան Լեւեկը շատ վշտացած է ազգային ողբերգությանը տաքսիստների նման արձագանքով:
«Սա իսկական խայտառակություն է նման ժամանակաշրջանի համար, երբ ընդհանուր համերաշխություն էր պետք դրսեւորել»,- ասել է նա:
Նշում են, որ մոտ ապագայում օդանավակայան տանող մուտքի ճանապարհը կսեփականաշոնրհվի ու Շարլերուայի աշխատակազմը կկարողանա արգելափակել այն տաքսիստների աշխատանքը, որոնք նման խարդախություն են արել:





























